You are currently viewing Ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի մասին
Screenshot

Ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի մասին

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ «Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հետևյալ առարկաների ուսուցիչների թափուր տեղերի համար՝

🔹 Ֆրանսիայի պատմություն և աշխարհագրություն — 12 ժամ
🔹 ՆԶՊ — 3 ժամ
🔹 Անգլերեն — 10 ժամ
🔹 Մաթեմատիկա — 12 ժամ
🔹 ԹԳՀ — 1 ժամ

📄 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

* դիմում (Ձև 1), մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
* բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
* անձը հաստատող փաստաթուղթ,
* «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
* ինքնակենսագրություն (Ձև 5),
* այլ պետությունների քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
* հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
* որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ այն հավաստող փաստաթուղթ։

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։

Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք։

📅 Փաստաթղթերի ընդունման ժամկետը

Սեպտեմբերի 4-ից մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ,
ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։

🏫 Մրցույթի անցկացման օրը և վայրը

📅 Սեպտեմբերի 22-ին
🕝 Ժամը 14:30-ին
📍 ՀՀ «Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց» ՊՈԱԿ
Հասցե՝ ք. Երևան, Սարյան 23

📞 Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 58-32-70 հեռախոսահամարով։