Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ «Երևանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի «Ֆրանսերեն» (6 ժամ) և «ՆԶՊ» (2 ժամ) առարկաների ուսուցիչների թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- Աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում)
- Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից
- Անձը հաստատող փաստաթուղթ*
- Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)*
- Լուսանկար 3×4 չափսի*
- Դիմում (Ձև 1)*
- Ինքնակենսագրություն (Ձև 5)*
- Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ զինվորական գրքույկ
- Հրատարակված հոդվածների ցանկ
- Գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
- Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ
- Տեղեկանք 1
- Տեղեկանք 2
- Տեղեկանք 3
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություներ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են ս/թ ապրիլի 14-ից մինչև ապրիլի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա ս/թ մայիսի 5-ին՝ ժամը 09:00-ին, «Երևանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում. հասցեն՝ ք.Երևան, Սարյան 23:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 58-32-70 հեռախոսահամարով: