You are currently viewing Ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի հայտարարություն
Screenshot

Ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ «Երևանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի «Ֆրանսերեն» (6 ժամ) «ՆԶՊ» (4 ժամ) առարկաների ուսուցիչների թափուր տեղի համար:
​Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
​Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
— դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3×4 չափի,
— բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
— անձը հաստատող փաստաթուղթ,
— «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
— ինքնակենսագրություն (Ձև 5),
— այլ պետությունների քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
— հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
— որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի
բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություներ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
​Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից (ս/թ հունիսի 18-ից) մինչև ս/թ հուլիսի 1-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
​Մրցույթը տեղի կունենա ս/թ հուլիսի 3-ին՝ ժամը 14:00-ին, «Երևանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում. հասցեն՝ ք.Երևան, Սարյան 23:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 58-32-70 հեռախոսահամարով: