Կրթություն
Գիրք կարդալու պատճառները
Գիրք կարդալը հարստացնում է բառապաշարը
Երբ դուք կարդում եք տարբեր ժանրերի ստեղծագործություններ, անպայման հանդիպում եք բառեր, որոնք դժվար թե լսեք առօրյայում: Այդ բառերից շատերի իմաստը կարելի է հասկանալ կոնտեքստից, մի մասն էլ հետաքրքրասերները նայում են բառարաններում ու էլ երբեք չեն մոռանում: Բացի նոր բառեր սովորեցնելուց, գիրք կարդալը նաև լավացնում է ձեր խոսքի գրագիտությունը:
Գիրք կարդալը օգնում է հեշտ շփվել մարդկանց հետ
Շատ կարդալու հաշվին լավանում է ոչ միայն ձեր գրագիտություը, այլև խոսքը ընդհանուր, ձեր միտքն ավելի ճկուն, հստակ ու գեղեցիկ է դառնում: Օրինակ` դասական ստեղծագործություններ կարդալը մարդու մեջ զարգացնում է լավ պատմելու ունակությունը: Կարդացած մարդիկ միշտ էլ շատ հետաքրքիր զրուցակից են:
Ընթերցանությունը մարդուն ինքնավստահ է դարձնում
Ինչքան շատ է մարդը կարդում, այնքան տեղեկացված է նա դառնում այս կամ այն թեմայի մասին: Ցանկացած թեմայից տեղյակ լինելը միշտ էլ ողջունվում է շրջապատի կողմից, իսկ դա ավելացնում է ինքնավստահությունը և բարձրացնում ինքնագնահատականը:
Գիրք կարդալը օգնում է հաղթահարել սթրեսը
Ժամանակակից աշխարհում սթրեսից ազատվելը մարդկանց մեծ մասի ամենածանր խնդիրն է: Գիրք կարդալուց մենք կտրվում ենք առօրյա կյանքից ու իրականությունից ու տեղափոխվում մեկ այլ աշխարհ, այլ իրականություն, որտեղ չկան մեր խնդիրներ:
Ընթերցանությունը լավացնում է հիշողությունը
Ընթերցելու ժամանակ սովորաբար պատկերացնում ենք շատ մանրամասներ՝ հերոսներին, նրանց հագուստը,կոլորիտը, շրջապատող իրերը: Իհարկե կարևոր է նաև հիշել բազում տերմիններ, որոնք հարկավոր են ստեղծագործությունը լիարժեք հասկանալու համար: Հենց դրա շնորհիվ էլ ընթերցանությունը մարզում է տրամաբանությունն ու լավացնում հիշողությունը:
Գիրք կարդալը օգնում է խուսափել Ալցգեյմերի հիվանդությունից
Գիտնականների և բժիշկների կարծիքով ընթերցանությունը մարզում է ուղեղը և այն անընդհատ տոնուսի մեջ պահում: Կարդալու ընթացքում մարդու ուղեղը կրկնակի արագ է աշխատում: Կարդալիս անհրաժեշտ է կենտրոնանալ ստեղծագործության բուն իմաստի, բովանդակության վրա, և չշեղվել կողմնակի իրադարձությունների վրա:
Ընթերցանությունը երիտասարդացնում է
Վաղուց ապացուցված է, որ մարդը ծերանում է, երբ ծերանում է նրա ուղեղը: Իսկ նախորդ կետում ասվածի համաձայն ` ընթերցանությունը ուղեղն անընդհատ պահում է լավ մարզավիճակում:
Ընթերցանությունը մեզ ավելի ստեղծագործ է դարձնում
Ստեղծագործ մարդիկ կարող են նախագծել միանգամից մի քանի հրաշալի գաղափար: Որտեղի՞ց են ծնվում այդ հրաշալի գաղափարները: Իհարկե գրքերից, ընթերցանությունից: Կարդալով գրքեր՝ մարդիկ կարող են այնտեղ հազար ու մի հետաքրքիր գաղափարի հանդիպել, որոնք շատ հանգիստ կարող են կյանքի կոչվել:
Ընթերցանությունը լավացնում է քունը
Վերջերս հաճախ ենք կարդում, որ քնելուց գոնե 3 ժամ առաջ չի կարելի նայել համակարգչի էկրանին. դա անքնության է հանգեցնում: Դրա փոխարեն կարելի է քնելուց առաջ մի լավ գիրք կարդալ: Այս ձևով դուք ոչ միայն կկարգավորեք ու կլավացնեք քունը, այլ նաև առավոտյան կզգաք ձեզ ավելի թարմ ու առույգ:
Դպրոցում դաստիարակչական հիմնական խնդիրներ
- Համամարդկային արժեքների ձևավորում
- Դաստիարակել հարգանք օրենքի նկատմամբ
- Հարգանք աշխատանքի նկատմամբ
- Ազգային, պատմամշակութային արժեքների պահպանում
- Առողջ ապրելակերպի պահպանում
Դպրոցի գործունեության նպատակային ծրագրեր
- Դասի մատուցման կատարելագործում
- Դպրոցում դաստիարակչական գործունեության կազմակերպում
- Առողջ կրթական միջավայրի զարգացում
- Ժամանակակից կրթական մեթոդների և ձևերի ներառում և կիրառում
Ծրագիր
Հաշվետվություններ 2021-2022 ուստարի I կիսամյակ
Հաշվետվություններ 2020-2021 ուստարի II կիսամյակ
Հաշվետվություններ 2020-2021 ուստարի I կիսամյակ
Հաշվետվություններ 2019-2020 ուստարի I կիսամյակ
2019 թվականի II եռամսյակի ֆինանսատնտեսական հաշվետվություն
2018 թ. տարեկան ֆինանսատնտեսական հաշվետվություն
2017 թ. IV եռամսյակի բյուջետային ծախսերի դասակարգում
- բյուջետային_ծախսերի_ դասակարգում.pdf
- բյուջետային_ծախսերի_ դասակարգում_1.pdf
- բյուջետային_ծախսերի_ դասակարգում_2.pdf
- բյուջետային_ծախսերի_ դասակարգում_3.pdf
- բյուջետային_ծախսերի_ դասակարգում_4.pdf
- բյուջետային_ծախսերի_ դասակարգում_5.pdf
- բյուջետային_ծախսերի_ դասակարգում_6.pdf
- բյուջետային_ծախսերի_ դասակարգում_7.pdf
Հաշվետվություն 2017-2018 ուստարի
Հաշվետվություն 2016-2017 ուստարի
- 111.pdf
- 222.pdf
- 333.pdf
- 444.pdf
- 555.pdf
- 666.pdf
- հաստատվ._նախահաշիվ.1.pdf
- հաստատվ._նախահաշիվ.pdf
- նէրքին_գնահատում.docx
- hashvet_havel2_dzev2_p1.jpg
- hashvet_havel2_dzev2_p2.jpg
- hashvet_havel4_dzev4_p1.jpg
- hashvet_havel4_dzev4_p2.jpg
- hashvet_havel4_dzev4_p3.jpg
- hashvet_havel4_dzev4_p4.jpg
- hashvet_havel4_dzev4_p5.jpg
- hashvet_havel4_dzev4_p6.jpg
- hashvetvutyun_hh_kgn_p1.jpg
- hashvetvutyun_hh_kgn_p2.jpg
- hastikayin_cucak2016-17.jpg
- hashvetvutyun_p2.jpg
- hashvetvutyun_p3.jpg
- hashvetvutyun_p4.jpg
- hashvetvutyun_p1.jpg
- ֆին._տվյալ_1.pdf
- բյուջետային_պարտք_2.2__1_.pdf
- ֆին._տվյալ_2.pdf
- հաշվետվություն_1.1.pdf
- հաշվետվություն_1.2.pdf
- բյուջետային_պարտք_2.1.pdf
- բյուջետային_ծախսերի_և_ պարտքերի_մասին_3.2.pdf
- բյուջետային_ծախսերի_և_ պարտքերի_մասին_3.1.pdf
- փաստացի_և_ծրագրային_ շեղումներ_4.1.pdf
- փաստացի_և_ծրագրային_ շեղումներ_4.1__1_.pdf
- փաստացի_և_ծրագրային_ շեղումներ_4.2.pdf
- փաստացի_և_ծրագրային_ շեղումներ_4.3.pdf