Դպրոցի պատմություն

Դպրոցի մասին

1934թ
Դպրոցի պատմություն
Դպրոցի հիմնադրում

Մ. Արազու անվան դպրոցը հիմնադրվել է 1934թ.: 1939թ. շենքի երրորդ հարկը զբաղեցրել է Չկալովի անվան թիվ 30 դպրոցը, որի համար 1974 թվականին 29 դպրոցին կից կառուցվեց նոր մասնաշենք:

1941
Հայրենական մեծ պատերազմի տարիներին
Հայրենական մեծ պատերազմ

Հայրենական մեծ պատերազմի տարիներին դպրոցի առաջին հարկը ծառայում էր որպես հոսպիտալ, իսկ ուսուցիչներն ու աշակերտները խնամում, օգնություն էին ցուցաբերում հիվանդներին, շրջանավարտներից շատերը կամավոր մեկնում էին ռազմաճակատ: Պատերազմի առաջին իսկ օրերին ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Գրիգոր Կարպի Սամվելյանը 9-10-րդ դասարանների աշակերտների հետ մեկնեց ռազմաճակատ: Նա հասավ մինչև Բեռլին, և Ռեյխստագի պատերի տակ պարեց հայկական նշանավոր «Քոչարին»:

1945թ
Դպրոցը՝ հետպատերազմյան շրջանում
Հետպատերազմյան շրջան

1945թ. երկար սպասված հաղթանակից հետո դպրոցը ողջ երկրի հետ մեծ վերելք է ապրում: Միայն 1950թ. տասներորդ դասարանի 24 աշակերտներից 12-ը մեդալակիրներ էին: Նրանց մեջ էր ապագա ակադեմիկոս Պարիս Հերունին՝ աշխարհահռչակ ֆիզիկոսը, որը ստեղծել է ամենահեռավոր մոլորակներից հնչյուններ որսացող ամենաբարձր անտենան: Երկու դպրոցների սովորողները ակտիվորեն մասնակցում էին քաղաքային շաբաթօրյակներին: Բազմաթիվ ծառեր Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել են նրանց ձեռքերով: 

1991
Նորաբաց դասարաններ
Ռուսաց լեզվի դասարաններ

1991թ. թիվ 29 դպրոցում բացվեցին ռուսաց լեզվի ուսուցմամբ դասարաններ, որոնցից ութում սովորում էր հիսուն աշակերտ:
Հաղթահարելով իր ճանապարհին հանդիպած բոլոր դժվարությունները՝ դպրոցը մնաց կանգուն, իր բարձր կոչմանն արժանի՝ շնորհիվ իրենց գործին անմնացորդ նվիրված, մասնագիտական և մանկավարժական մեծ վարպետություն ունեցող ուսուցիչների:

2010
Դպրոցի անվանակոչումը Անդրանիկ Մարգարյանի անունով
Դպրոցի անվանափոխում

 2010թ. ՀՀ կառավարությունը Երևանի թիվ 29 միջնակարգ հանրակրթական դպրոցն անվանակոչել է  վաղամեռիկ վարչապետ, պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի անունով: 

2011
Հիմնանորոգում
Դպրոցի վերանորոգում

 2011թ. սկսվեց դպրոցի հիմնանորոգումը. ևս մեկ փորձություն, ևս մեկ ստուգում դպրոցի կարծրության: Երկու տարով ուսուցիչներն ու աշակերտները տեղափոխվեցին Ս. Շահումյանի անվան դպրոց, որտեղ դասարանների մեծ մասը ուսումնական գործընթացը իրականացնում էր երկրորդ հերթով: Ուսուցիչներին վիճակված էր աշխատել լոսւաբացից մինչև իրիկնամուտ: Սակայն այս փորձությունն էլ դպրոցի կոլեկտիվը հաղթահարեց պատվով՝ իր գտնվելը հյուրընկալ, բայց այնուամենայնիվ օտար դպրոցում ավարտելով Պարոնյանի անվան թատրոնում 15 ավարտական դասարանների փայլուն «Վերջին զանգով»:

2014 - 2015
Երրորդ օտար լեզու
Չինարենի ուսուցում

2014թ. սեպտեմբերի 1-ից Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հայտարարվում է չինարենի ուսուցման դասարանում սովորել ցանկացողների ցուցակագրումը: Իսկ 2015թ. չինարենը դառնում է դասավանդվող երրորդ օտար լեզու:

2015
Նոր դասարան
Կոնֆուցիոսի դասարանի բացումը

Իր գոյության տարիների ընթացքում դպրոցը կյանքի ուղեգիր է տվել հազարավոր շրջանավարտների, որոնց մեջ առկա են ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, գիտության դոկտորներ, ձեռնարկության ղեկավարներ, բժիշկներ, ուսուցիչներ, զինվորականներ, գիտության և մշակույթի գործիչներ, որակյալ բանվորներ:  

Անդրանիկ Մարգարյան

 Անդրանիկ Մարգարյան (հունիսի 12, 1951 — մարտի 25, 2007, Երևան), հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ։
Կրթությունը — 1967-72-ին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում, ստացել հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում։
Աշխատանքային գործունեությունը — 1972-74-ին աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ, 1977-78-ին՝ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես գլխավոր ճարտարագետ, 1978-79-ին` Էլեկտրատեխնիկականգործարանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ, 1979-90-ին` Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնի էլեկտրոնիկայի բաժնի վարիչ, 1990-94-ին` Հատուկ ծրագրերի պետական վարչության ինֆորմացիոն բաժնի ղեկավար, 1994-95-ին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կրտսեր գիտաշխատող, 1995-99-ին` ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, 1999-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը, 2000-2007-ին` ՀՀ վարչապետ։
2003-ին ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել` ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորած կոալիցիոն կառավարությունը։
Քաղաքական գործունեությունը — Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965-ից։ 1968-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից` ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։ 1992թ. անկախ Հայաստանում դառնում է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն է 1993-ից մինչև իր մահը։ 1993-1997 և 1998-2005թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ։ 1997-98-ին եղել է ՀՀԿ նախագահ, 2005-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև` ԵԿՄ վարչության անդամ։
Անձնական տվյալներ — Ամուսնացած էր, ուներ երկու դուստր, մեկ որդի և հինգ թոռ։
Պարգևներ և կոչումներ — ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման և տնտեսական զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով։
ՀՀՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ
ԵԿՄ «Վազգեն Սարգսյան» շքանշան
ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալ
Ֆ. Նանսեն հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով

Շրջանավարտներ

Արմեն Ջիգարխանյան

ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ, ռեժիսոր, մանկավարժ

Պարիս Հերունի

Հայազգի ականավոր ֆիզիկոս, ռադիոտեխնիկական համակարգերի, ռադիոֆիզիկայի ոլորտներում

Յուրի Շաքարյան

Տեխնիկական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր, ՌԴ էլեկտրոտոխնիկական գիտությունների ակադեմիայի անդամ

Արվիդ Թողունց

Գլխավոր կոնստրուկտոր, աերոդինամիկ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Վիլեն Սաֆարյան

Գլխավոր կոնստրուկտոր, աերոդինամիկ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Հովհաննես Սարուխանյան

ՀՀ բժշկության վաստակավոր գործիչ, վիրաբույժ

Լիպարիտ Սարգսյան

հայ բանաստեղծ, մանկագիր

Հովհաննես Մանուկյան

ՀՀ ՍԴ անդամ, 2011-12թ.Վրաստանում արտակարգ և լիազոր դեսպան, 2014թ. ՀՀ արդարադատության նախարար

Վահե Էնֆիաջյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Էդմոնդ Քեոսայան

Կինոռեժիսոր, կինոդրամատուրգ։ Աշխատել է «Մոսֆիլմ» և «Հայֆիլմ» կինոստուդիաներում։

Հայրո Գալստյան

ՀՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, մաթեմատիկական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր

Լևոն Բարսեղյան

Բժշկական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր, ՀՀ բնական գիտությունների ակադեմիայի անդամ

Յուրի Վարդանյան

ֆիզիկոս, ֆիզիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Երվանդ Արզումանյան

Խորհրդային դերասան, ՌԽՍՀ վաստակավոր արտիստ

Արամազդ Քանքանյան

բժշկական գիտությունների դոկտոր

Ջոն Կիրակոսյան

հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր

Խոսրով Հարությունյան

հայ քաղաքական գործիչ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, եղել է ՀՀ վարչապետ և ԱԺ նախագահ։

​Էմիլ Գաբրիելյան

դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր

Առնոլդ Ադամյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Ալեքսանդր Բագդոև

Մեխանիկոս։ Աշխատանքները վերաբերում են հոծ միջավայրերում գծային և ոչ գծային ալիքների տարածմանը:

Վիլեն Աստվածատրյան

մանկաբույժ: Բժշկ. գիտ. դ-ր (1968), պրոֆ. (1970), ԽՍՀՄ ԲԳԱ թղթ.(1986-ից՝ ՌԴ ԲԳԱ), ՀՀ ԲԳԱ (1998) անդամ:

Դմիտրի Գրինկևիչ

Նախկին գլխավոր շտաբի պետ, ցամաքային զորքերի հրամանատարի առաջին օգնական

Արմեն Խոստիկյան

Հայտնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ

Էդուարդ Գրիգորյան

ՀՀ ԱՆ գլխավոր գաստրոէնտերոլոգ

Վահրամ Բաբայան

կոմպոզիտոր

Սամվել Հարությունյան

3-րդ կլինիկական հիվանդանոցի ԱՓԲԸ գլխավոր տնօրեն

Գոնչար Անդրեյ

Ռուսաստանի ակադեմիայի փոխնախագահ, մաթեմատիկոս, ֆիզիկայի և մաթեմատիկայի դոկտոր, պրոֆեսոր

Լևոն Բադալյան

Մոսկվայի գլխավոչ նյարդաբան

Ռուբեն Բարսեղյան

բժշկական գիտությունների դոկտոր

Մկրտիչ Ավագյան

Բնական գիտությունների թեկնածու,դոցենտ

Անատոլի Մկրտչյան

Կուսակցական և քաղաքական գործիչ, ՀՍՍՀ արտաքին գործերի նախարար

Արտաշես Քալանթարյան

գրող, երգիծաբան, շուրջ 15 գրքի հեղինակ է

Սլավիկ Պարոնյան

հայ նկարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (2012)

Արթուր Ջավադյան

ՀՀ ԿԲ նախկին նախագահ