Կրթություն

Գիրք կարդալու պատճառները

Գիրք կարդալը հարստացնում է բառապաշարը

Երբ դուք կարդում եք տարբեր ժանրերի ստեղծագործություններ, անպայման հանդիպում եք բառեր, որոնք դժվար թե լսեք առօրյայում: Այդ բառերից շատերի իմաստը կարելի է հասկանալ կոնտեքստից, մի մասն էլ հետաքրքրասերները նայում են բառարաններում ու էլ երբեք չեն մոռանում: Բացի նոր բառեր սովորեցնելուց, գիրք կարդալը նաև լավացնում է ձեր խոսքի գրագիտությունը:

Գիրք կարդալը օգնում է հեշտ շփվել մարդկանց հետ

Շատ կարդալու հաշվին լավանում է ոչ միայն ձեր գրագիտություը, այլև խոսքը ընդհանուր, ձեր միտքն ավելի ճկուն, հստակ ու գեղեցիկ է դառնում: Օրինակ` դասական ստեղծագործություններ կարդալը մարդու մեջ զարգացնում է լավ պատմելու ունակությունը: Կարդացած մարդիկ միշտ էլ շատ հետաքրքիր զրուցակից են:

Ընթերցանությունը մարդուն ինքնավստահ է դարձնում

Ինչքան շատ է մարդը կարդում, այնքան տեղեկացված է նա դառնում այս կամ այն թեմայի մասին: Ցանկացած թեմայից տեղյակ լինելը միշտ էլ ողջունվում է շրջապատի կողմից, իսկ դա ավելացնում է ինքնավստահությունը և բարձրացնում ինքնագնահատականը:

Գիրք կարդալը օգնում է հաղթահարել սթրեսը

Ժամանակակից աշխարհում սթրեսից ազատվելը մարդկանց մեծ մասի ամենածանր խնդիրն է: Գիրք կարդալուց մենք կտրվում ենք առօրյա կյանքից ու իրականությունից ու տեղափոխվում մեկ այլ աշխարհ, այլ իրականություն, որտեղ չկան մեր խնդիրներ:

Ընթերցանությունը լավացնում է հիշողությունը

Ընթերցելու ժամանակ սովորաբար պատկերացնում ենք շատ մանրամասներ՝ հերոսներին, նրանց հագուստը,կոլորիտը, շրջապատող իրերը: Իհարկե կարևոր է նաև հիշել բազում տերմիններ, որոնք հարկավոր են ստեղծագործությունը լիարժեք հասկանալու համար: Հենց դրա շնորհիվ էլ ընթերցանությունը մարզում է տրամաբանությունն ու լավացնում հիշողությունը:

Գիրք կարդալը օգնում է խուսափել Ալցգեյմերի հիվանդությունից

Գիտնականների և բժիշկների կարծիքով ընթերցանությունը մարզում է ուղեղը և այն անընդհատ տոնուսի մեջ պահում: Կարդալու ընթացքում մարդու ուղեղը կրկնակի արագ է աշխատում: Կարդալիս անհրաժեշտ է կենտրոնանալ ստեղծագործության բուն իմաստի, բովանդակության վրա, և չշեղվել կողմնակի իրադարձությունների վրա:

Ընթերցանությունը երիտասարդացնում է

Վաղուց ապացուցված է, որ մարդը ծերանում է, երբ ծերանում է նրա ուղեղը: Իսկ նախորդ կետում ասվածի համաձայն ` ընթերցանությունը ուղեղն անընդհատ պահում է լավ մարզավիճակում:

Ընթերցանությունը մեզ ավելի ստեղծագործ է դարձնում

Ստեղծագործ մարդիկ կարող են նախագծել միանգամից մի քանի հրաշալի գաղափար: Որտեղի՞ց են ծնվում այդ հրաշալի գաղափարները: Իհարկե գրքերից, ընթերցանությունից: Կարդալով գրքեր՝ մարդիկ կարող են այնտեղ հազար ու մի հետաքրքիր գաղափարի հանդիպել, որոնք շատ հանգիստ կարող են կյանքի կոչվել:

Ընթերցանությունը լավացնում է քունը

Վերջերս հաճախ ենք կարդում, որ քնելուց գոնե 3 ժամ առաջ չի կարելի նայել համակարգչի էկրանին. դա անքնության է հանգեցնում: Դրա փոխարեն կարելի է քնելուց առաջ մի լավ գիրք կարդալ: Այս ձևով դուք ոչ միայն կկարգավորեք ու կլավացնեք քունը, այլ նաև առավոտյան կզգաք ձեզ ավելի թարմ ու առույգ:

Դպրոցում դաստիարակչական հիմնական խնդիրներ

Դպրոցի գործունեության նպատակային ծրագրեր

Ծրագիր

​Հաշվետվություններ 2021-2022 ուստարի I կիսամյակ

2019 թվականի II եռամսյակի ֆինանսատնտեսական հաշվետվություն

2018 թ. տարեկան ֆինանսատնտեսական հաշվետվություն