Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց
Մ. Արազու անվան դպրոցը հիմնադրվել է 1934թ.: 1939թ. շենքի երրորդ հարկը զբաղեցրել է Չկալովի անվան թիվ 30 դպրոցը, որի համար1974 թվականին 29 դպրոցին կից կառուցվեց նոր մասնաշենք: 2005թ. երկու դպրոցները միավորվեցին, իսկ 2010թ. դպրոցը կոչվեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով:
Մենք հոգ ենք տանում երեխաների մասին
Զվարճալի իրադարձություններ
Կրթություն
Գաղափարներ
Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում ուսուցումը կատարվում է պետական կրթական չափորոշիչներին համապատասխան: Գործում են հոսքային դասարաններ:Գործում են ռուսաց լեզվով ուսուցմամբ դասարաններ: Դասավանդվում է երեք օտար լեզու՝ ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն: Դպրոցը կահավորված է ինֆորմացիոն –տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան: Ուսումնառության ընթացքում գործածվում են ինտերակտիվ սարքեր: Դպրոցում գործածվում են ինովացիոն միջոցներ ուսումնառության որակը հսկելու նպատակով: Դպրոցում գործում է բժշկական սենյակ, հոգեբանի սենյակ: Դպրոցը համագործակցում է երևանյան բուհերի հետ: Գործում է Աշակերտական խորհուրդ:
Աշակերտ
Ուսուցիչ
Չինարենի դասավանդման արդյունքների ամփոփում
Աշակերտի էջ
Մեր դպրոցում շնորհալի աշակերտներ շատ կան: Այս էջում մենք ներկայացնելու ենք նրանց աշխատանքները, ստեղծագործությունները, որոնք նրանք ներկայացնում են տարբեր մրցույթների և միջոցառումների:
Ուսուցչի էջ
Տարբեր մշակույթներում ուսուցչի դերը տարբեր է։ Ուսուցիչը կարող է դասավանդել գրագիտություն, արհեստ, կրոն, հասարակագիտություն, կյանքի հմտություններ և այլն։ Ֆորմալ կրթության սահմաններից դուրս ուսուցչի դերը կարող է ընդլայնվել։
Շնորհավորում ենք մեր սիրելի աշակերտներին
Հայտարարություններ
- Արձանագրություն—2024 Կառավ․ խորհուրդ
- Հաշվետվություն
- Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ «Երևանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի «Անգլերեն» (22 ժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար:
- Հաշվետվություն
- Հաշվետվություն
- Հաշվետվություն
- Հաշվետվություն
- Հաշվետվություն
- Մրցույթ
- 2024 թվականի բյուջեի նախահաշիվ-նախագիծ
- 2023 թվականի III եռամսյակի հաշվետվություններ
- 2023 թվականի II եռամսյակի հաշվետվություններ
- Հրաման
-
ԿԳՄՍ նախարարության հանձնարարականը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման վերաբերյալ
____________________________________ -
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
Հարգելի՛ ծնողներ, Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում դասերն ընթանում են բնականոն հունով։ Խնդրում ենք երեխաներին ուղարկել դպրոց՝ երեխաների կրթության իրավունքը չխախտելու նպատակով։
____________________________________ -
Հերքում ❗️❗️
Տեղեկացնում ենք, որ լուրերն այն մասին, թե Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հայտարարվել է դասադուլ, չեն համապատասխանում իրականությանը: Աշակերտների շրջանում կան բացակայություններ, որոնք, սակայն, պայմանավորված են ծնողների անհանգստությամբ՝ կապված ճանապարհների հնարավոր փակ լինելու հետ: Միաժամանակ պնդում ենք, որ դպրոցում դասերը շարունակվում են բնականոն ընթացքով:
____________________________________
- 2023-2024 ներքին գնահատում
- 2022-2023 ներքին գնահատում
- 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
- 2023 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ
- 2023 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվ
- 2022 թվականի ֆինանսատնտեսական հաշվետվություններ
- Քաղվածք — մանկավարժական խոհուրդ
- Քաղվածք — ծնողխորհուրդ
- STARMUS-20.06.22
- Մրցույթ
- Ընդգրկված կազմակերպություններ
- Աբոնեմենտ
- Ծրագրեր
- Հեռախոսահամարներ
Հարգելի՛ տնօրեն,
Տեղեկացնում եմ, որ 2022թ. կրկին մեկնարկելու է դպրոցական բաժանորդային ծրագիրը: Ծրագրին միացած
են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և այլ
ենթակայությամբ գործող 46 (այդ թվում՝ 22 մասնաճյուղերը) թանգարաններ, 21 թատրոններ և 14 համերգային
կազմակերպություններ:
Ելնելով վերոնշյալից՝ Ձեզ եմ տրամադրում բաժանորդային համակարգին միացած մշակութային
կազմակերպություններ այցելելու ընթացակարգը՝ աշակերտների այցելությունը ճիշտ կազմակերպելու նպատակով
/ամբողջական փաթեթը կցվում է/:
Միաժամանակ խնդրում եմ հաստատության կայքէջերում, սոցցանցերում ընդգրկել բաժանորդային
համակարգից օգտվելու ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվությունը։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝ 010 599 629։
Արձանագրություն թիվ 2
2021 թվականի հոկտեմբերի 19-ին
Օրակարգում՝
1. Դպրոցի տնօրենի թափուր տեղի
2. Դպրոցի տնօրենի թափուր տեղի
3. Մանկխորհրդի թեկնածուի ընտրո
Լսեցին-1. Դպրոցի տնօրենի թափու
Մանկխորհրդի նախագահ Ռ․ Սարուխա
Արտահայտվեցին` Կ․Մկրտչյանը, Թ․
Ուսուցիչներն առաջարկեցին Սեդա
Ելնելով ելույթներից՝ մանկավարժ
որոշում է․
1․ Քվեարկության արդյունքները ն
1. Սեդա Մելիքյան
2. Թամարա Մակիևա
3. Սոնա Մինասյան
2․ Համաձայն ՀՀ Կառավարության
Լսեցին-2. Դպրոցի տնօրենի թափու
Համաձայն ՀՀ Կառավարության
Արտահայտվեցին՝ Ա․Նազարյանը, Ռ․
Անցկացվեց փակ քվեարկություն, ո
Լսեցին-3. Ընտրության՝ հաշվիչ հ
Հանձնաժողովը ներկայացրեց փակ գ
1. Կողմ -48
2. Դեմ -0
Ելնելով փակ գաղտնի քվեարկությա
«Երևանի Անդրանիկ Մարգարյանի ան
Մանկխորհրդի նախագահ՝ /Ռ․Սարուխ
Մանկխորհրդի քարտուղար՝ /Լ․Ենգո
Արձանագրություն 2
2021 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ «Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան
թիվ 29 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ծնողական խորհրդի արտահերթ նիստը՝ մասնակցությամբ 24
անդամների (հարգելի պատճառով բացակա՝ 3)։
Օրակարգում՝
1. Դպրոցի տնօրենի թափուր տեղի հավակնորդներին տրված ձայների հաշվիչ հանձնաժողովի
ընտրություն /զեկուցող՝ ծնողական խորհրդի նախագահ Ս․Փաշինյան/
2. Դպրոցի տնօրենի թափուր տեղի հավակնորդների զարգացման ծրագրերի քննարկում
/զեկուցող՝ Ռ․Սարուխանյան/։
3. Ծնողխորհրդի թեկնածուի ընտրություն։
Լսեցին՝ հաշվիչ հանձնաժողովի ընտրության հարցը։ Ծնողխորհրդի նախագահ
Սվետլանա Փաշինյանը, նիստը սկսելով, առաջարկեց ընտրել հաշվիչ
հանձնաժողով՝ ընտրության արդյունքները հաշվելու համար։
Քանի որ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար դիմել է մեկ հավակնորդ, առաջարկվեց
քվեարկել «կողմ» կամ «դեմ» տարբերակով։
Արտահայտվեցին՝ ծնողներն առաջարկեցին Լ․Սաֆարյանի,
Ա․Սահակյանի և Ի․Հակոբյանի
թեկնածություները։
Ծնողխորհուրդը որոշում է
Ընտրել հաշվիչ հանձնաժողով՝ հետևյալ կազմով․
1. Լ․Սաֆարյան
2. Ա․Սահակյան
3. Ի․Հակոբյան
Ծնողխորհուրդը բաց քվեարկությամբ ընտրեց հաշվիչ հանձնաժողով։
Լսեցին՝ դպրոցի տնօրենի թափուր տեղի հավակնորդ Ռ․Սարուխանյանին։
Համաձայն ՀՀ Կառավարության 2010 թվականի մարտի 4-ի հ․319-Ն և 2021 թվականի
օգոստոսի 21-ի հ․1380-Ն որոշումների ՝ Ռ․Սարուխանյանը դպրոցի զարգացման ծրագիրը
ներկայացրեց ծնողական խորհրդին, պատասխանեց ծնողների հետաքրքրող հարցերին։ Ծավալվեց
քննարկում։
Անցկացվեց փակ քվեարկություն, որին մասնակցեց ծնողխորհրդի 24 անդամ։
Լսեցին՝ ընտրության՝ հաշվիչ հանձնաժողովի ներկայացրած արդյունքները։
Հանձնաժողովը փաստեց, որ փակ քվեարկության արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ
կերպ․
1. Կողմ -24
2. Դեմ -0
Ելնելով փակ գաղտնի քվեարկության արդյունքներից՝ ծնողխորհուրդը որոշում է՝
«Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի՝
ծնողխորհրդի կողմից ընտրված թեկնածու համարել միաձայն «կողմ» ձայներ ստացած
Ռ․Սարուխանյանին։
Ծնողխորհրդի նախագահ՝ Ս․Փաշինյան
Ծնողխորհրդի քարտուղար՝ Ա․Սահակյան
Ս/թ հոկտեմբերի 19-ին ժամը 15։00-ին տեղի կունենա ծնողական խորհրդի հանդիպում տնօրենի հավակնորդի հետ։
Ս/թ հոկտեմբերի 19-ին ժամը 14։00-ին տեղի կունենա մանկավարժական խորհրդի հանդիպում տնօրենի հավակնորդի հետ։
ՀՀ Երեւանի քաղաքի «Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր տեղը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են.
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են.
1. Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մինչեւ գործերի
ընդունման ժամկետի ավարտը /այդ թվում էլեկտրոնային տարբերակով//,
5. Ինքնակենսագրություն
6. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող
փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/,
7. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են ս/թ սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը ներառյալ յուրաքանչյուր օր 10:00 — 14:00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերից:Մրցույթը տեղի կունենա ս/թ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, «Երեւանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում. հասցեն՝ ք.Երեւան, Սարյան 23:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 58-32-70 հեռախոսահամարով:
email: [email protected]
Ս/թ հոկտեմբերի 13-ին ժամը 14։30-ից տեղի կունենա առցանց հանդիպում /ZOOM հարթակում/ դպրոցի աշակերտական խորհրդի և տնօրենի հավակնորդների հետ։